211652_close_icon

Լևոն Արոնյանը՝ «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

views-count412 դիտում article-date 09:33 16-08-2025
Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Արոնյանը 3 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանայից:

Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Լևոն Արոնյան
2-րդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ

Շնորհավորում ենք Լևոնին և մաղթում նոր հաղթանակներ:

Նմանատիպ նյութեր