211652_close_icon
views-count17896 դիտում article-date 19:00 15-05-2020

Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր «Dolla» երգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի երգչուհի, երգերի հեղինակ Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգը, որը կոչվում է Dolla: Մայիսի 15-ից երգը հասանելի է YouTube, Spotify, iTunes և այլ սոցիալական հարթակներում: 2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ այս փոփ երգն աֆրիկյան մոտիվներ ունի: «Dolla-ն երգ է սիրո մասին: Այն շատ դրական, թարմ սինգլ է, որը ստիպում է քեզ պարել: Երգն անդրադառնում է այն թեմային, թե ինչպես կինը կարող է սիրել մի տղամարդու, ով չունի գումար, բայց հրաշալի անձնավորություն է: Եվ որ կնոջ համար փողը կարևոր չէ: Սա շատ կարևոր է, որովհետև անձի մեջ պետք է սիրել ներքինը, և ոչ թե այն, թե ինչ նա ունի»,- իր նոր երգի մասին նշում է Աթենա Մանուկյանը: Երգի երաժշտության հեղինակներն են Աթենան և DJ Paco-ն: Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Աթենա Մանուկյանը: Եվրոպայում ճանաչում վայելող Աթենան մասնակցել է բազում միջազգային մրցույթների, նաև երգեր է հեղինակել, անգամ երգ գրել «Եվրատեսիլ-2005»-ի հաղթող Ելենա Պապարիզուի համար: 2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է This Is What’s Missing միջազգային երաժշտական մրցույթին և հաղթել է առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, To Fili Tis Aphroditis երգով մասնակցել է Հունաստանի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին: 2011 թվականին թողարկվում է երգչուհու առաջին սինգլը՝ Party Like A Freak-ը, որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում և միլինավոր դիտումներ ունի YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է Video Music Awards-ի: 2012 թվականին դուրս է գալիս երգչուհու հերթական՝ I Surrender սինգլը, որը շատ արագ դառնում է տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։ 2017-ին մուտք է գործել երաժշտական ասպարեզ՝ որպես երգերի հեղինակ, գրել Palia Mou Agapi երգի բառերը Ելենա Պապարիզուի համար: 2018-ին որպես հրավիրյալ արտիստ հանդես է եկել բրիտանական X Factor-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին և Այդա Ֆիլդսին: 2020 թվականին հաղթել է հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական մրցույթում և պատրաստվում էր իր հեղինակած Chains On You երգով մասնակցել Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին, սակայն ստուգատեսը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր