211652_close_icon
views-count3303 դիտում article-date 09:25 15-05-2020

Հասարակության մի ստվար մաս զգոն չէ համավարակի վտանգների հանդեպ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Փակ տարածքներում տնտեսական գործունեություն ծավալող գործատուները պարտավոր են աշխատակիցներին հատկացնել բժշկական ձեռնոցներ և դիմակներ, ապահովել աշխատողների միջև սոցիալական հեռավորությունը: Ոորշմամբ հաստատվել են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ, որոնք ուղարկվել կամ տրամադրվել են տնտեսվարողներին: Ըստ տեսչական մարմնի ղեկավարի վերջին հայտարարության, տնտեսվարողներին նման իրազեկումների թիվն անցել է 1000-ը: Նման սահմանափակումների և դրանց պահպանման ուժեղացված վերահսկողության պայմաններում արձանագրվում են դեպքեր, երբ հենց աշխատակիցներն են բողոքում գործատուի կողմից իրնեց համապատասխան պարագաներով չապահովելու դեպքերի մասին: Բնականաբար, շատ են նաև այն դեպքերը, երբ աշխատանքը կորցնելու հեռանկարն աչքի առաջ ունենալով աշխատակիցներն այդ խախտումների մասին չեն բարձրաձայնում: Տնտեսվարողների մոտ խախտումների նման մեծ թիվը խոսում է այն մասին, որ սահմանափակումների պահպանման ռեժիմը լիարժեք չի ապահովվում: Այս իրավիճակում օրինաչափորեն առաջ է գալիս պատժամիջոցների խստացման՝ մասնավորապես ֆինանսական տույժերի չափերի մեծացման անհրաժեշտությունը: Այն կարող է որոշակի հակազդեցություն առաջ բերել տնտեսվարողների մոտ, բայց սա այն դեպքն է, երբ նպատակը լիովին արդարացնում է միջոցը: Եթե տնտեսական գործունեության ազատականացմանը զուգահեռ չհաջողվի համավարակը կանխել, ապա պետությունը ստիպված կլինի վերադառնալ խիստ սահմանափակումների՝ իր բոլոր սոցիալական և տնտեսական բացասական հետևանքներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր