19166 դիտում
22:40 14-05-2020
Համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո, եթե նույնիսկ հայտնաբերվի պատվաստանյութը․ Արսեն Թորոսյան
[url=https://www.tert.am/am/news/2020/05/14/Torosyan-arsen/3289733?fbclid=IwAR0jDJercdROugOrQrMqFaLC_6wF6GkzDpHQpsiIce_NJSelglXipewvcOI]Tert.am[/url]-ը գրում է. «Ինձ համար անհասկանալի է այս ամենը զավեշտի, կատակի վերածելը կամ սրամտելը, սա ինձ շատ է հիասթափեցնում։ Մենք ինչի՞ վրա ենք սրամտում, որ մենք այս կամ այն սահմանափակումը, միևնույն է, չենք անելու և, միևնույն է, մենք շատ հիվանդանալու ենք, միևնույն է, մենք շատ մահեր ենք տալու, դրա վրա ենք սրամտո՞ւմ»,- այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը նշեց, որ չնայած անմիջական, երկար շփման մեջ չի եղել վարակված անձանց հետ, ամեն դեպքում որոշել է ինքնամեկուսանալ, սակայն շարունակում է հեռավար աշխատանքների իրականացումը։ «Եկեք առնվազն լրջանանք, որովհետև այս ամենն, ինչ տեղի է ունենում, տևելու է շատ երկար»:
«Եթե ամեն օր ունենանք 150 նոր դեպք և դուրս գրված 70 քաղաքացի, այսինքն՝ ամեն օր ունենանք գումարային առումով 70-80 նոր դեպք, ապա մենք հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում:
Նա նշեց, որ հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները, որը վարակված դեպքերի մոտ 20-30%-ն է՝ կախված բարդության աստիճանից։ «Մենք կկենտրոնանանք միայն բուժական գործի վրա։ Իհարկե, նաև կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ և ինքնամեկուսացումը դեռ երկար պետք է շարունակենք»:
Թորոսյանը շեշտեց, որ այսօր աշխատանքային հեռավար քննարկման է եղել՝ աշխարհի 6 երկրների հետ։ «Մենք փոխանակվեցինք փորձով, բոլորի մոտ էլ նույն վիճակն է մոտավոր. մի տեղ քիչ դեպքեր, մի տեղ՝ շատ։ Վերջում ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդությունը մեղմացնելու, բուժելու, թեթևացնելու դեղամիջոցը կամ պատվաստանյութը, որն ավելի քիչ հավանական է կամ ավելի ուշ կլինի, միևնույն է, կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ քան 5 տարի հետո»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»