211652_close_icon
views-count3847 դիտում article-date 20:40 13-05-2020

Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից 2–ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, [url=https://news.am/arm/news/578446.html]NEWS.am-[/url]ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ «Երեկ կորոնավիրուսի թեստ հանձնած աշխատակիցն է եւ նրա հետ շփված եւս 1 աշխատակից, երկուսն էլ մեկուսացված են։ Իմ տեղեկություններով նրանց ընտանիքի անդամների մոտ հաստատված դեպք չկա»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ [url=https://news.am/arm/news/578446.html]NEWS.am-[/url]ի հետ զրույցում Մանե Գեւորգյանը նշել էր, որ ամեն անգամ աշխատանքի գնալիս մուտքի մոտ ջերմաչափում են աշխատակիցներին եւ երեկ նրանցից մեկի մոտ ջերմություն է եղել, թեստավորվել է։ Նրա շփման շրջանակն էլ էր հաստատված՝ 1 աշխատակից է, որն այդ պահին նույնպես մեկուսացված էր։

Նմանատիպ նյութեր