Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի Հանապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Շնորհավորում եմ Ձեզ Իրաքի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Վերահաստատում եմ բարեկամ Իրաքի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը շարունակելու և զարգացնելու մեր պատրաստակամությունը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և ներդաշնակություն»։