4228 դիտում
16:25 14-01-2019
Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա նշանակվելու առթիվ՝ հույս հայտնելով, որ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը:
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել Է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունները հիմնվում են բարեկամության ու փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ երկրները արգասաբեր համագործակցության զգալի փորձ են կուտակել տարբեր բնագավառներում:
«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունը եւ համատեղ կառուցողական աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, համապատասխանում Է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,-ասված Է ՌԴ նախագահի հեռագրի տեքստում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. մայիսի 8-ից: 2018թ. հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական տվեց, ապա խորհրդարանի կողմից երկու անգամ վարչապետ չընտրելու հիմքով դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց արդյունքներով ԱԺ-ում առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88 պատգամավորով, որն էլ առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում:
Նմանատիպ նյութեր
2586 դիտում
21:02 02-08-2021
ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
2428 դիտում
22:32 15-01-2019
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
1528 դիտում
09:49 03-08-2021
Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին