211652_close_icon
views-count1205 դիտում article-date 09:00 13-05-2020

Երևանում և Արագածոտնի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Սվաճյան փ. 12 շենքը, Մարգարյան փ. 29/2 շենքը, Սիսակյան փ. 18ա շենքը, Օհանովի փ. 40 շենքը, Կոմիտասի պող. 59 շենքը, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Աշտարակ քաղաքի Արա 1, Արա 2 և Նարեկ թաղամասերը, Վառոյի Ձորակ, Գյումրու խճուղի, Արցախի, Երվանդ Շահազիզի, Զորավար Սմբատի, Թամազյան, Հենրիկ Թումանյան, Ղազար Փարպեցի, Լինչի, Մաշտոցի, Նարեկացի, Շիրազի, Պռոշյան, Վանի Հերոսների փողոցներն ամբողջությամբ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր