211652_close_icon
views-count1315 դիտում article-date 10:31 12-05-2020

Խորհրդարանը քաղաքական բանավեճի «տեցի կռուգ» չէ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանի քաղաքական օրակարգն այնքան սնանկ է, որ հասել է ընդհուպ հայհոյանքի մակարդակի։ Այսօր քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման հայհոյանքն է` ով ում հայհոյեց, ով պիտի ներողություն խնդրի, ով ավելի լավ տղա է, ով բռնության ամենաթունդ կոչը կհնչեցնի ու կարժանանա իշխանականների բուռն ծափահարություններին։ Այսքան տափակաբանություն ու անհեթեթություն դժվար է պատկերացնել. սա՞ է ձեր խոստացած որակը։ Արդեն քանի օր է քաղաքականությունը պտտվում է «մայր հայհոյելու» շուրջ, դուք այլ անելիք չունե՞ք, չե՞ք կարող, ձեր ասած, տղա լինել ու առանց ամբիոնից հոխորտալու, նստել-խոսել, քննարկել ու հարթել իրավիճակը։ Ու ամենակարևորը՝ հանրության աչքից հեռու, որովհետև արդեն զզվելի ու զազրելի է այս ամենը։ Իշխանությունն իբր պիտի հանդուրժող լինի, բայց հենց իշխանության ակտիվ ջանքերով այսօր խորհրդարանը վերափոխվել է փողոցի «բեսեդկայի»։ Մայիսի 8-ի ծեծկռտուքն արդեն պիտի սթափեցներ իշխանությանը, բոլորը պիտի ջանային այդ միջադեպն արագ հարթել, բայց ավելի են խորացնում ամեն ինչ, այն էլ՝ ԱԺ ամբիոնից։ Եթե մոռացել են, պատգամավորներին նախ պիտի հիշեցնել, խորհրդարանը քաղաքական բանավեճի «տեցի կռուգ» չէ, խորհրդարանի ամբիոնը հաշիվներ մաքրելու, միմյանց սպառնալու հարթակ չէ և, ի վերջո, ինչպե՞ս կարող է խորհրդարանական երկրի խորհրդարանն արտակարգ իրավիճակում այսքան անհաղորդ, անտարբեր լինել մարդկանց ուսերին կուտակված հազարավոր խնդիրների հանդեպ։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր