211652_close_icon
views-count633 դիտում article-date 18:15 11-05-2020

Իսպանիայի առաջնության խաղերը վերսկսվելուց հետո կանցկացվեն ամեն օր՝ 5 շաբաթվա ընթացքում

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, թե երբ կվերսկսվի Պրիմերայի մցրաշրջանը կորոնավիրուսի պայմաններում: «Լա Լիգայի խաղերը 35 օրվա ընթացքում անցկացվելու են ամեն օր: Խաղից 24 ժամ առաջ բոլոր ֆուտբոլիստները COVID-19-ի թեստ են հանձնելու: Վարակման ամենացածր ռիսկը լինելու խաղերի ժամանակ: Ես կխնդրեմ պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որպեսզի հիվանդները հնարավորինս քիչ լինեն: Մենք ամբողջությամբ վերահսկում ենք խաղացողներից: Ես կխնդրեմ նրանց հետևել կանոններին նաև տանը», ասել է Տեբասը: Ավելի վաղ Լա Լիգան ակումբներին հայտնել է, որ մրցաշրջան կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Լիգան 2500 թեստ է արել կորոնավիրուսի համար, վարակվել է 8 հոգի: Առաջնությունը կանգեցվել էր 27 տուրից հետո: Մեծ հավանականությամբ, 35 օրվա ընթացքում թիմերից յուրաքանչյուրը կանցկացնի 11 խաղ:

Նմանատիպ նյութեր