211652_close_icon
views-count27294 դիտում article-date 18:59 10-05-2020

Խոշոր ավտովթար Երևանում. 48-ամյա վարորդը MAN բեռնատարով Նորագավիթի «Գայի պոստի» մոտ դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, 48-ամյա Միխաիլ Դեսյատովը իր վարած MAN մակնիշի 297 AN 61 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի պոստի» հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Դեսյատինը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր