211652_close_icon

Ավտովթար Երևանում. Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել բնակչի տան քարե պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count30347 դիտում article-date 15:53 09-05-2020
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Opel Astra մակնիշի 33 ԼT 787 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիչինայի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թիվ 141 տան քարե պատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ փրկարար ծառայության հրշեջ փրկարարները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխլը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհաին ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Տիգրան Մաղզանյանը և տեսուչ Դավիթ Հովհաննիսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր