211652_close_icon
views-count1107 դիտում article-date 13:27 09-05-2020

Հայկական երկու պետությունների բարձրաստիճան այրերն իրենց հարգանքի տուրքն են մատուցել. «Արցախպրես». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 9-ին, մայիսյան Եռատոնին նվիրված՝ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել ԱՀ և ՀՀ պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիներ: «[url=https://artsakhpress.am/arm/news/125840/haykakan--erku---petutyunneri--bardzrastitchan--ayrern--irenc--harganqi--turqn--en--matucel--lusankarner.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, նորընտիր Նախագահ, Արայիկ Հարությունյանը՝ տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ,Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ և ԱՀ Ազգային ժողովների նախագահներ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղույանը, ինչպես նաև պետական այրեր ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր