4032 դիտում
12:08 08-05-2020
Ցավով արձանագրեմ.հայության համար խորհրդանշական դարձած այդ օրը ստվերվում է խայտառակ դատավարությամբ. Բալասանյան
Մայիսի 8-ին լրանում է բերդաքաղաք Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հայ ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Նա գրել է. «Արցախյան գոյամարտի ժամանակ մենք բազում հաղթական գործողություններ ենք իրականացրել, բայց Շուշիի ազատագրումն առանձնանում է իր ռազմավարական նշանակությամբ ու խորհրդանշականությամբ։
Այդ ռազմագործողությամբ հայկական զինուժին հաջողվեց դադարեցնել Ստեփանակերտի գլխին թափվող կրակը։ Բացի այդ՝ Շուշիի ազատագրմամբ խորհրդանշական ձևով վերահաստատվեց հայկական Արցախի ազատ ապրելու իրավունքը։
Ցավով պետք է արձանագրեմ, որ բովանդակ հայության համար խորհրդանշական դարձած այդ օրը ստվերվում է խայտառակ դատավարությամբ, որը կրկին խորհրդանշական է դառնում։ Դատավարություն, որի շրջանակներում անհիմն մեղադրանքներով անազատության մեջ է պահվում Շուշիի ազատագրման օպերացիային զենքը ձեռքին մասնակցած, պատերազմի տարիներին ԼՂ պետական պաշտպանության կոմիտեն ղեկավարած, Արցախի Հանրապետության 1-ին ու Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը։
Դատավարություն, որի ընթացքում դատվում են ազատամարտին մասնակցած և մեր բանակաշինության գործում իրենց ավանդն ունեցող գեներալներ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը։
Մայիսի 8-ին դատարանի դահլիճում լինելու են պատերազմում հաղթած մարդիկ։ Նրանք, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն հայ ժողովրդի հաղթանակի ու ազատության։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ Շուշիի ազատագրումից հետո Ադրբեջանում դատեցին իրենց զինվորական վերնախավին՝ քաղաքը հանձնելու համար, իսկ այսօր Հայաստանում մեղադրյալի աթոռին են հայտնվել Շուշին ազատագրողները։ Սա մեր բոլորիս ամոթն է և պետք է ամեն ինչ անել այս խարանը մեր վրայից մաքրելու համար։
Համոզված եմ, որ ժամանակն ու պատմությունն ամեն ինչ իրենց տեղն են դնելու։ Մենք մերժելու ենք պարտվողականությունը և գնալու ենք դեպի նոր հաղթանակներ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2429 դիտում
09:45 16-07-2016
Միջանձնային հին խնդիրները ստվերվում են Գյումրիի ՏԻՄ ընտրություններում. «Չորրորդ իշխանություն»
2370 դիտում
13:20 02-01-2020
2019-ին քաղաքական դաշտ բերված կեղծ օրակարգերով իրական աշխատանքն ստվերվում էր. Տարոն Սիմոնյան. tert.am
2724 դիտում
12:05 04-08-2022
Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա. Փաշինյան
Այս բաժնից
1174 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
976 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1015 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ