211652_close_icon
views-count3004 դիտում article-date 23:44 07-05-2020

Մարտի 17-ից մայիսի 7-ը Արցախում արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ․ Տեղեկատվական շտաբ

Հաշվի առնելով, որ հայաստանյան և արցախյան շուկաներում 2020 թվականի մարտի 2-րդ կեսից սկսել են ի հայտ գալ կորոնավիրուսի ազդեցությամբ պայմանավորված տնտեսական հետևանքներ՝ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ներկայացնում է Հանձնաժողովի այդ ուղղությամբ կատարած աշխատանքները և տվյալ ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարբեր ապրանքային շուկաներում տեղի ունեցած գնային փոփոխությունները, գրում է Տեղեկատվական շտաբը։ 2020 թվականի մարտի 17-ից մինչև մայիսի 7-ը ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը 20 առևտրային օբյեկտներում իրականացրել է պարենային և ոչ պարենային (այդ թվում՝ բժշկական և կենցաղային) 25 ապրանքային խմբերի շրջանառության ոլորտներում առկա 43 լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների 45 դիտարկում և համեմատական վերլուծություն: Նշված ժամանակահատվածում դիտարկված 43 ապրանքատեսակներից 13-ի գները աճել են, 8-ինը՝ նվազել, իսկ 22-ի գները մնացել են անփոփոխ: Արդյունքում նշված ապրանքատեսակների մասով արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ: Դիտարկված 43 ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող 10 տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվում է 12 ապրանքատեսակ, որից ուսումնասիրվող ժամանակահատվածում գնային փոփոխություն արձանագրվել է 4 ապրանքատեսակի մասով՝ 1 գնաճ (հավի ձու՝ 16 դրամ կամ 37.2%) և 3 գնանկում (բենզին՝ 110 դրամ կամ 26.8%, դիզվառելիք 100 դրամ կամ 22.7% և ադամաթուզ՝ 50 դրամ կամ 7%): Գնային փոփոխություններ արձանագրած նշված 4 շուկաներում գործող, գերիշխող դիրք ունեցող 5 տնտեսավարող սուբյեկտներից հանձնաժողովը պահանջել է տեղեկատվություն և նախաձեռնել ուսումնասիրություններ գնային փոփոխությունների հիմնավորվածությունը պարզելու և գների չհիմնավորված բարձրացումը կամ պահպանումը բացառելու նպատակով: Ուսումնասիրվող ժամանակահատվածում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից միակ գնաճ արձանագրած «Հավի ձու» ապրանքային շուկայում հանձնաժողովը ներկայումս իրականացնում է ուսումնասիրություն, սակայն պետք է նկատել, որ ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նշված ապրանքատեսակի միջին գինը նվազել է 10 դրամ կամ 14.5%: Գների մանրամասն ուսումնասիրությունը ներկայացված է գրաֆիկական պատկերներում և աղյուսակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր