3855 դիտում
16:32 07-05-2020
Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020-ին
Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին: «[url=https://armenpress.am/arm/news/1014590.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացմանն ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Սուրեն Պապիկյանը:
Նախարարը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև իրականացվող ծրագրերին, մասնավորապես նշել է. «Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ավարտել շինարարությունը, բայց ցավոք կորոնավիրուսով պայմանավորված այս տարվա մեկնարկն այնքան էլ խոստումնալից չէր. հույս ունենք, որ նախանշված ժամկետում կկարողանանք աշխատանքներն ավարտին հասցնել»:
Պապիկյանը, անդրադառնալով Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ասել է. «Արդեն իսկ ունենք պատվիրված նախագիծ՝ Ագարակ-Քաջարան ճանապարհի վերակառուցման և թունելի կառուցման համար: Այդ աշխատանքներն իրականացնելու է մրցույթում հաղթած իտալական ընկերությունը. այս տարի կառուցման աշխատանքները կսկսեն»:
Նմանատիպ նյութեր
4757 դիտում
17:33 22-06-2018
Նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները
5099 դիտում
20:10 18-03-2016
Հաստատվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի համար ներկրվող ապրանքները մաքսատուրքերից ազատելու մասին նախագիծը
1679 դիտում
19:38 29-11-2016
Սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքներ՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ
Այս բաժնից
559 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
487 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
490 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը