Հաստատվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի համար ներկրվող ապրանքները մաքսատուրքերից ազատելու մասին նախագիծը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար ապրանքները ներմուծման մաքսային տուրքերից ազատելու մասին որոշման նախագիծը:
Այս մասին տեղակացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Համաձայն որոշման նախագծի՝ նման զեղչեր ստանալու համար ներմուծողը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին պետք է ներկայացնի ներկրվող ապրանքների՝ այդ նպատակին ծառայելու մասին վկայող տեղեկույթ:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ ԵՏՀ-ն, Եվրասիական տնտեսական միության կազմում մշտապես գործող մարմին է, որը սկսել է գործել 2012 թվականի փետրվարի 2-ից:
Հիշեցնենք, որ միության շրջանակներում պետք է երաշխավորվի անդամ երկրների ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատությունը:
Տվյալ միջոցառումն ուղղված է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորվածությունների կատարմանը: