211652_close_icon
views-count34513 դիտում article-date 12:58 07-05-2020

Սյունիքի մարզում «Աժդանակ» ՍՊԸ-ի ծառայության պետը Chevrolet Niva-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցականին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 5-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։15-ի սահմաններում Քաջարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ռոբերտ Ղահրամանովն իր վարած Chevrolet Niva մակնիշի 200 QQ 01 համարանիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Ժորա Մ-ին։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Անտոնյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Ղահրամանովն աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում՝ որպես ծառայության պետ, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Քաջարանի թիվ 1 դպրոցում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր