211652_close_icon
views-count5528 դիտում article-date 13:04 07-05-2020

ՀՀ ամբողջ տարածքում են տեղի ունենալու շինարարություններ

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն այսօր վարում էր կառավարության նիստը, մինչ օրակարգին անցնելը անդրադարձավ կապիտալ շինարարություններին և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է այս առումով: Արմեն Ղուլարյանն ասաց, որ աննախադեպ ծրագրեր են լինելու թե՛ քանակական, թե՛ ֆինանսական առումով։ «Այսօր սկսվում է 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ, որոնցից մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասը կավարտվի մինչև օգոստոս»,-ասաց նա և հայտնեց, որ պատրաստ է նաև 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանքներ։ «Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված են կամ ավարտական փուլում են, դրանցից 90-ի շինարարության մրցույթները կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, իսկ 21 ու ավելի օբյեկտների շինարարությունը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ»,-ասաց նա։ Տիգրան Ավինյան արձագանքեց, որ կարևոր է, որ արագության առումով ավելի առաջանցիկ քաղաքականություն որդեգրեն և առաջանհերթությունների եռյակում պետք է լինեն այս ծրագրերը ։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ ամբողջ տարածքում են տեղի ունենալու շինարարությունները։ «Շինարարական ընկերությունները բոլոր մեր այն համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել մեկնել արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացի մեջ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր