211652_close_icon
views-count3896 դիտում article-date 10:01 06-05-2020

Հայաստանը գրանցել է ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը․ Freedom House․ «Ամերիկայի ձայն»

Freedom House-ը հետխորհրդային երկրների ժողովրդավարացման մասին իր զեկույցում բարձր է գնահատել Հայաստանի վերջին երկու տարիների ձեռքբերումներն այս ոլորտում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5407879.html?withmediaplayer=1]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հայաստանն արձանագրել է Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձ երկամյա ցուցանիշը, հայտարարել է ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունն իր ‘’Nations in Transit'' զեկույցի հրապարակումից հետո, որը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում ժողովրադավարական զարգացումներին: Սա Հայաստանի արձանագրած ամենաբարձր ցուցանիշն է: Երկիրը վերջին երկու տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, նշում է կազմակերպությունը՝ ընդգծելով, որ դատական համակարգի շուրջ զարգացումները, սակայն, մտահոգությունների տեղիք են տալիս: Freedom House-ի կարծիքով քաղաքական փոփոխությունների, օրենքի գերակայության և համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ հանրային համաձայնությունը հիմք է ստեղծել Հայաստանում թավշյա հեղափոխության համար: Հանրային այս պահանջը պատմական հնարավորություն է ժոողովրդավարության զարգացման առումով, որը Ղրղզստանի զարգացումների հետ մեկտեղ ստիպել է մի շարք այլ ավտորիտար առաջնոդների վերանայել իշխանությունը պահպանելու նպատակներն ու միջոցները: Զեկույցը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել կառավարման համակարգի անցումային փուլում գտնվող երկրներին՝ առանձնացնելով Հայաստանն ու Ուկրաինան, որոնք վերջին երկու տարիներին արձանագրել են ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ: Այս երկրների առաջնորդներն այսօր կանգնած են առանց ժողովրդավարական նորմերի խախտման քաղաքացիների սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերը փոխելու մարտահրավերների առջև: Freedom House-ը կոչ է անում ծրագրային ծավալուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության և ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ, ներառյալ դատական ու ոստիկանական համակարգերի բարեփոխումները: Թավշյա հեղափոխությունն աջակցած ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ծրագրերը պետք է ներառեն նաև հանրային միասնության պահպանման և քաղաքական բևեռացման վերացման նպատակներ, որոնք կօգնեն հաջողությամբ իրականացնել այլ բարեփոխումներ: Զեկույցն ընդգծում է՝ եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ավելի շատ առաջնորդներ արդեն բացեբաց հարձակում են գործում ժողովրդավարական հաստատությունների ու արժեքների վրա: Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը կոչ է անում արևմտյան ժողովրդավարություններին չանտեսել իրենց հարևանությամբ ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, իսկ Միացյալ Նահանգներին՝ վերստանձնել իր առաքելությունը ժողովրդավարության պաշտպանության հարցում: Չբացառելով ժողովրդավարության զարգացման տեսանկյունից իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ Աբրամովիցը հույս է հայտնում, որ այս փորձությունը ի ցույց կդնի թափանցիկ ու պատասխանատու կառավարման կարևորությունը՝ պահանջարկ առաջացնելով նոր փոփոխությունների համար:

Նմանատիպ նյութեր