211652_close_icon
views-count3655 դիտում article-date 23:20 04-05-2020

Մոսկվայի «Կռիլատսկոյե» սառցադաշտը կվերափոխվի հոսպիտալի՝ կորոնավիրուսով հիվանդների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի «Կռիլատսկոյե» սառցադաշտը ժամանակավորապես կվերափոխվի հոսպիտալի՝ կորոնավիրուսով հիվանդների համար: «Անկասկած, չմշկավազքի մարզաձևի համար ծանր է նույնիսկ ժամանակավորապես կորցնել «Կռիլատսկոյեն», սակայն հուսով ենք, որ շուտով այն նորից կսկսի գործել որպես մարզական օբյեկտ: Մենք մշտապես կապի մեջ ենք, Մոսկվայի սպորտի ղեկավարությունը տեղյակ է ընթացիկ իրավիճակին», հայտնել է Ռուսաստանի չմշկավազորդների միության գործադիր տնօրեն Վառվարա Բարիշևան: Ընդհանուր առմամբ, Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների համար կազմակերպվելու է մոտ 10 հազար մահճակալ: Ժամանակավոր հոսպիտալները նախատեսվում է պատրաստել 20 օրվա ընթացքում: Նրանց կառուցման համար շուրջօրյա ռեժիմով աշխատում է մոտ 10 հազար մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր