211652_close_icon
views-count36722 դիտում article-date 15:55 04-05-2020

Ծեծկռտուք Երևանում. Նուբարաշենի գերեզմանների մոտ իրար են «քոթակել» քրեակատարողական ծառայության մայորն ու ենթասպան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Նուբարաշենի գերեզմանոցների» մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Վիրաբ Զաքարյանի և 39-ամյա Տիգրան Մանուչարյանի միջև։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության մասին օպերատիվ տեղեկությունները ստացվել են ոստիկանության Էրեբունու բաժին, ովքեր պարզել են, որ Վ. Զաքարյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, իսկ Տ. Մանուչարյանն աշխատում է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր