22948 դիտում
23:54 10-03-2021
Վիճաբանություն-ծեծկռտուք Ն. Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայում. իրար են «քոթակել» բժիշկն ու ՍՊԸ-ի փոխտնօրենը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 5-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Ն. Բազմաբերդ գյուղի բնակիչ Աբրահամ Պողոսյանը ահազանգել է ոստիկանության Թալինի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում գյուղի ամբուլատորիայում Երևանի բնակիչ Համլետ Մարգարյանը իրեն ծեծի է ենթարկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:
Պարզվել է, որ ամբուլատորիայում Ա. Պողոսյանի և Հ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պողոսյանը աշխատում է Ն. Բազմաբերդի ամբուլատորիայում՝ որպես բժիշկ, իսկ Հ. Մարգարյանը՝ «Ֆարմար Շին» ՍՊԸ-ում՝ փոխտնօրեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
37367 դիտում
15:55 04-05-2020
Ծեծկռտուք Երևանում. Նուբարաշենի գերեզմանների մոտ իրար են «քոթակել» քրեակատարողական ծառայության մայորն ու ենթասպան
5813 դիտում
16:32 14-04-2015
Սարուխան գյուղի համայնքի բուժ-ամբուլատորիայում Օլյան դաժան ծեծի է ենթարկել Ալլային
Այս բաժնից
16720 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ