Ուշ երեկոյան քննարկման արդյունքում որոշվեց Վարդենիս մուտք և ելքի հատուկ ռեժիմը երկարացնել. Գնել Սանոսյան
Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Պարարետան համապատասխան որոշումն առկա է կառավարության [url=https://www.gov.am/files/docs/4039.pdf]կայքում[/url]։