211652_close_icon
views-count34641 դիտում article-date 13:13 03-05-2020

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում գործող «Վեգա Վորլդ» ՍՊԸ-ում. ժամանել են 6 մարտական հաշվարկ հրշեջներ. հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 աստիճան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սեբաստիա փողոցի 37 հասցեում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը և ԱԻՆ բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի վարորդ-փրկարարները: Հրդեհը մեկուսացվել է, որից հետո պարզվել է, որ այրվել են պլաստմասե թափոններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու «Հայատսնի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցյիչները: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է «Վեգա Վորլդ» ՍՊԸ-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր