Խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում. առգրավվում են քրգործին չառնչվող փաստաթղթեր. փաստաբան
Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 14-ին, հիմք ընդունելով Ucom ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել էր Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել էր նոր տնօրենի պաշտոնում Արա Խաչատրյանի նշանակման հարցը: