211652_close_icon
views-count1048 դիտում article-date 17:41 02-05-2020

Մերկելը հայտնել է, որ COVID-19-ի պատվաստանյութը, որը կստեղծվի Եվրամիությունում, հասանելի կլինի բոլորին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի է լինելու ողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը: Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն ու ԵՄ մյուս ղեկավարները կոչ էին արել 7,5 մլրդ եվրոյի չափ գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար: Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր-երկրների համաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 402 հազար 160-ը: Մահացածների թիվն անցել է 239 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 083 հազար 943 մարդ:

Նմանատիպ նյութեր