1020 դիտում
20:40 01-05-2020
Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են. ԱԺ փոխնախագահ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նկատում է, որ հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Նազարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։ Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։ Խոսվեց նաև այն մասին, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր և պատեհ պահին հրաժարվում շարունակել այն»,-նշել է Նազարյանը:
Նա հայտնել է, որ այս ամենը պետական համակարգի համար համակարգված լսելի դարձնելու համար, երեկ՝ ապրիլի 30-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկել է ուսումնասիրել աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի և գուցե անանուն ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը։ Որոշ ուսումնասիրությունից հետո կլինեն նաև կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։
Մայիսի 1-ը Հայաստանի տոնացույցում ամրագրված է որպես Աշխատանքի օր:
Նմանատիպ նյութեր
1586 դիտում
20:34 11-04-2014
Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
Այս բաժնից
1168 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1543 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ