1184 դիտում
15:38 01-05-2020
Հայաստանն ունի օրական 1000 թեստավորում անելու հնարավորություն
Հայաստանը հնարավորություն ունի իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման՝ օրական 1000 թեստավորում, նախարարությունը փորձում է ավելացնել թեստավորման ենթակա խմբերի քանակը: «[url=https://armenpress.am/arm/news/1014032.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Փորձում ենք բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելով ավելացնել թեստավորման ենթակա խմբերը: Բոլոր ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են, օրինակ՝ արդեն ընդգրկվել են բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները: Ի շնորհիվ նրա, որ լաբորատոր ցանցն ընդլայնվել է, մենք հնարավորություն ունենք կատարել օրական մոտ 1000 թեստավորում»,-ասաց նա:
Փոխնախարարը վստահեցրեց, որ դրական դեպքերի մեկուսացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ նպատակ ունեն օրական թեստերի քանակը հասցնել 1000-ի:
Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22 177 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք:
Նմանատիպ նյութեր
4052 դիտում
17:25 10-04-2020
Հայաստանում արվել է ընդհանուր 6500 թեստավորում. օրական թեստերի թիվը կավելանա
909 դիտում
14:11 26-05-2020
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նախատեսում է օրական 1000-2000 կորոնավիրուսի թեստ արտադրել
Այս բաժնից
1501 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ