211652_close_icon
views-count2550 դիտում article-date 19:54 30-04-2020

Պանդեմիան ֆուտբոլի վրա կազդի առաջիկա 2-3 տարին. ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ

ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ Լարս-Քրիստեր Օլսոնը անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային ժամանակացույցում փոփոխությունների հարցին: «Կարծում եմ, կորոնավիրուսի ֆուտբոլային ժամանակացույցի վրա կազդի առաջիկա 2-3 տարին: Եթե վիրուսի հետ կապված իրավիճակը շարունակի զրգանալ, ապա ակնհայտորեն խնդիրներ կառաջանան միջազգային ժամանակացույցի հետ: Երբ որոշ մրցաշարեր տեղափոխվում են մի տարուց մյուսը, իսկ հետո մրցաշրջանի կեսից դեռ պիտի տեղի ունենա Կատարում Աշխարհի առաջնությունը, ապա ազգային առաջնություններն ու եվրագավաթները ստիպված ինչ-որ կերպ պիտի խցկենք: Կարծում եմ, որ մենք սպասենք և տեսնենք, թե ինչպես է այս ամենը ազդելու», ասել է Օլսոնը:

Նմանատիպ նյութեր