3743 դիտում
20:48 30-04-2020
Տանը գտնվող մեծահասակներին չվտանգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացին և նրա դուստրը իրենց ցանկությամբ մեկուսացվել են հյուրանոցում
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը տան պայմաններում չիրականացնելու համար։
Նա տեղեկացրել է, որ կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ իր և դստեր թեստի պատասխանը եղել է բացասական, ինչի պատճառով առաջարկվել է նրանց ինքնամեկուսանալ տանը։
Քաղաքացին մտահոգություն է հայտնել, որ նրա ծնողները ռիսկային խմբում են գտնվում, իսկ իրենց տանը ինքնամեկուսանալը կարող է վտանգել նրանց առողջությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում դիմումատուի և նրա դստեր 14-օրյա ինքնամեկուսացումը կազմակերպվել է հյուրանոցում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
844 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել