211652_close_icon
views-count319 դիտում article-date 20:00 29-04-2020

Առանց արդյունավետ պատվաստանյութի բարդ կլինի անցկացնել օլիմպիական խաղերը

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի հաջորդ տարվա կազմակերպումը բարդ խնդիր է կհամարվի, եթե մինչ այդ կորոնավիրուսի պատվաստանյութ չլինի։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի բժիշկների ասոցիացիայի ղեկավար Յոշիտակե Յոկոկուրան: << Իմ կարծիքով, եթե մենք չունենանք արդյունավետ պատվաստանյութ, դժվար կլինի անցկացնել օլիմպիական խաղերը: Ես չեմ ասում, որ խաղերը չպետք է անցկացվեն: Ես ասում եմ , որ դա բարդ է: Հետևաբար, մենք պետք է շտապենք դեղերի և պատվաստանյութերի մշակմամբ >> , - առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է նա:

Նմանատիպ նյութեր