887 դիտում
19:46 28-04-2020
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվել է Լիլիթ Սահակյանը
Ապրիլի 22-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:
Լիլիթ Սահակյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունը շրջակա միջավայրի երկրաքիմիան է, որի շրջանակներում նա հեղինակել է 120 գիտական աշխատություն, որոնցից 5 կոլեկտիվ մենագրություն, 3 գիտամեթոդական ձեռնարկ և 70 գիտական հոդված:
Լիլիթ Սահակյանը ծնվել է 1979թ-ին Երևանում: 2000թ-ին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ-ին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ գեոէկոլոգ մասնագիտացմամբ: 2008թ-ին ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի աստիճան:
1999թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում՝ սկզբում որպես լաբորանտ, այնուհետ կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնում, ապա նույն բաժնի ղեկավար 2010-2017թթ-ին: 2014թ-ից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրենն էր:
2010թ-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն» առարկաները:
Լիլիթ Սահակյանը ՀՀ Նախագահի բնական գիտությունների բնագավառում լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակակիր է:
Նմանատիպ նյութեր
2324 դիտում
18:49 08-10-2019
Կյանքից հեռացել է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան