211652_close_icon
views-count423123 դիտում article-date 16:01 28-04-2020

«Լուրեր»-ում այսօր «բարևի» փոխարեն արցունքներ են. կյանքից հեռացել է Առաջին ալիքի աշխատակից Աշոտ Սարգսյանը. 1lurer.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«[url=https://www.1lurer.am/hy/2020/04/28/%C2%AB%D4%BC%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D6%80%C2%BB-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%C2%AB%D5%A2%D5%A1%D6%80%D6%87%D5%AB%C2%BB-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A1%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81-%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3/232523?fbclid=IwAR3wa1xS3FuGFsKJ16qRLgFhIa949tHRvU24PdJyufaT2u0-aAYyLmjUQSw]Լուրեր[/url]»-ում այսօր մարդիկ իրար չեն բարևում: Նայում են իրար, հայացքները փախցնում ու լուռ աշխատում՝ արցունքոտ աչքերով: Առավոտյան բոլորը հանգիստ էին, Աշոտի հետ երեկ խոսել էին հեռախոսով կամ գրել: Հանգիստ էին, որ արդեն պալատում է: 3 ստենտ էին տեղադրել սրտին, վիճակը կայուն էր, սպասում էին նրա վերադարձին: Լուսադեմին հայտնի դարձավ, որ Աշոտին այլևս չեն տեսնի, նրա մոնտաժայինում այլևս երբեք աղի ձողիկների ու կոնֆետների առատություն չի լինի: Աշոտի մոնտաժած վերջին ռեպորտաժը 112-ամյա Մարի Կիրակոսյանի մասին էր՝ Կոմիտասի իրական ձայնը լսած հայուհու: Լրագրող Մայա Խաչատրյանի հետ կատակել էր, թե «սիրտս չդիմացավ՝ այս ռեպորտաժից հետո տարան հիվանդանոց»: Վերջին երկու օրերին գործընկերները Աշոտի հետ էին, անընդհատ զանգեր ու գրառումներ, որոնք միայն վերադարձի մաղթանքներ էին: Նա խոստացավ բոլորին՝ իր սիրած «հարազատ ջան» արտահայտությամբ: Խոստումը չպահեց... Աշոտ Սարգսյանը ծնվել էր 1976 թ. նոյեմբերի 21-ին: Աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում: Հանրային հեռուստաընկերությունում էր աշխատում 2015-ից: Ամուսնացած էր, ուներ 2 աղջիկ: [img]https://st0.shamshyan.com/editor/0176765001588075364292837.jpg[/img] [b]Աշոտ Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 29-ին, ժամը 17։30-ին, Դաշտենցի փող., 68/1 հասցեում գտնվող «Եդեմ» սգո սրահում: [/b] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Աշոտ Սարգսյանի ընտանիքին։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր