211652_close_icon
views-count4262 դիտում article-date 21:17 27-04-2020

Մեր hաշվարկով Ապրիլյան պատերազմում մինչև 400 հեկտար ենք կորցրել. Լևոն Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Ես տվել եմ բոլոր հարցերի պատախսանը, որոնք հուզել է հանձնաժողովին, ցանկացած հարց ստացել է պատասխան: Այս մասին Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, ով 2016թ.-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, պաշտպանության բանակի հրամանատարը, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/27/mnatsakanyan/3274026?fbclid=IwAR21ql3EiRk-q_utDmlOvivmK7p8AUAHwP8WTj7izT6H0FGzu9rr9y4gsbA]Tert.am[/url]-ը: «Եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք այն իրականությունը, որը եղել է ապրիլյան գործողություններում: Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առաջ դրած խնդիրը, հաղթանակել է, և այն թերությունները, որը կան, իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, որքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են»,-ասաց նա: Ինչ վերաբերում է օպերատիվ հետախուզական տվյալների խնդրին, Լևոն Մնացականյանը դեռևս չցանկացավ այդ հարցերին պատախսանել, քանի որ հարցեր կան, որոնք պետք է ճշտվեն: «Ապրիլի 2-5-ը հարյուրից ավել զոհ չի եղել, եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել»,-ասաց նա: Նա նշեց, որ իրենց հաշվարկով մինչև 400 հեկտար ենք կորցրել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/27/mnatsakanyan/3274026?fbclid=IwAR21ql3EiRk-q_utDmlOvivmK7p8AUAHwP8WTj7izT6H0FGzu9rr9y4gsbA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր