Իսրայելը մոտ 400 հեկտար հողատարածք է յուրացրել՝ Գվաոտ անունով նոր բնակավայրի կառուցման համար
ИТАР-ТАСС—ի հաղորդմամբ՝ Իսրայելը մոտ 400 հեկտար հողատարածք է յուրացրել Հորդանան գետի Արևմտյան ափին:
Իսրայելում հայտնել են, որ պաղեստինյան օտարված այդ հինգ գյուղերի տարածքներում հնարավոր է կառուցվի Գվաոտ անունով նոր բնակավայր:
Ըստ աղբյուրի՝ իսրայելական կառավարությունը որոշել է յուրացնել այդ հողերը՝ ի պատասխան հունիսի 12-ին երեք իսրայելցի ուսանողների առևանգմանն ու սպանությանը: