«Կռիլյա Սովետովի» հետ խաղից առաջ սպանվել է «Սպարտակի» երկրպագուն. տեսանյութ
Սամարայի սրճարաններից մեկում այս գիշեր սպանվել է Մոսկվայի «Սպարտակի» երկրպագու:
«Նախնական տեղեկություններով, սրճարանում երկու հոգու միջև վիճաբանություն է եղել: Հանցագործի ինքնությունը պարզվել ենք, այժմ միջոցառումներ ենք ձեռնարկում նրան ձերբակալելու համար», հայտնել է Սամարայի շրջանի ոստիկանությունը:
«Ծեծկռտուքի պահը չենք տեսել, թեպետ մոտ էինք վայրին: Երբ լսեցինք տեղի ունեցածի մասին, փորձեցինք տուժածին օգնել. Սրտի մասաժ արեցինք, արհեստական շնչառություն, սակայն հասկացանք, որ անօգուտ է», պատմել է «Սպարտակի» երկրպագուներից մեկը:
«Սպարտակի» երկրպագուները պարզել են, որ սրճարանում տեսաձայնագրող սարքեր են եղել, որոնք պետք է նկարահանեին տեղի ունեցածն ու հանցագործի դեմքը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կասկածյալին՝ ոմն Տ. Իշմանժոնովին, ձերբակալել են:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում այսօր «Կռիլյա Սովետովը» ընդունելու է «Սպարտակին»: