211652_close_icon
views-count8801 դիտում article-date 15:29 27-04-2020

Հեռավար ուսուցումը կշարունակվի նաև մայիս ամսին․ Արայիկ Հարությունյան

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին և ամբողջ մայիս ամսին առկա լսարանային դասեր չեն լինի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «2020 թվականի ուսումնական տարին կավարտվի հեռավար ուսուցմամբ, այսինքն՝ առկա լսարանային դասեր չեն լինելու։ Այս տարի ամբողջ մայիս ամսին նույնպես կշարունակվի հեռավար կրթությունը»,- նշեց Հարությունյանը։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, և ուսուցումը շարունակվում է հեռավար եղանակով։

Նմանատիպ նյութեր