3571 դիտում
23:56 26-04-2020
Մայիսի 1-ից NBA-ի խաղացողները կվերսկսեն անհատական մարզումները
ESPN հեռուստաընկերության լրագրող Ադրիան Վոյնարարովսկին Twitter-ում հայտնել է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ակումբներին թույլ կտա մայիսի 1-ից բացել մարզաբազաները խաղացողների համար, հայտնում է [url=https://armsport.am/2020/04/26/%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%bd%d5%ab-1-%d5%ab%d6%81-nba-%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%bd%d5%af%d5%a5%d5%bf%d5%a2%d5%b8%d5%ac%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%be%d5%a5%d6%80%d5%bd%d5%af/]Armsport.am[/url]-ը:
«Թիմերին թույլատրվելու է մարզաբազաները բացել անհատական աշխատանքի համար, բայց խմբային մարզումները դեռևս արգելված կլինեն», – գրել է լրագրողը:
Ավելի վաղ ESPN-ը հայտնել էր, որ NBA-ի ղեկավարությունը և խաղացողների միությունը պայմանավորվել են բասկետբոլիստների աշխատավարձերը կրճատել 25% -ով`կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով:
Ըստ հեռուստաալիքի, ապրիլ ամսվա համար վճարումները կկատարվեն ամբողջությամբ, բայց մայիսի 15-ից կկրճատվեն մեկ քառորդով: Ավելին, եթե բոլոր նախատեսված հանդիպումները անցկացվեն կանոնավոր մրցաշրջանի շրջանակներում, ապա ամբողջ գումարը կվերադարձվի բասկետբոլիստներին:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին NBA-ն հայտարարեց մրցաշրջանի դադարեցումը անորոշ ժամանակով, այն բանից հետո, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց Յուտա Ջազի բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ: Ֆրանսիացին դարձել է լիգայի առաջին վարակակիր խաղացողը:
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
17:19 26-04-2020
Իտալիայում մայիսի 4-ից կթույլատրվեն անհատական մարզումները
1108 դիտում
18:42 11-05-2020
«Ռեալի» խաղացողները 2 ամսվա դադարից հետո վերսկսել են մարզումները
1575 դիտում
20:54 24-06-2015
Յուրա Մովսիսյանը շուտով կսկսի անհատական մարզումները
Այս բաժնից
2461 դիտում
14:11 26-01-2025
Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևել Ռեալին
2665 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2698 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ