211652_close_icon
views-count659 դիտում article-date 19:45 23-04-2020

Բեռլինյան հայտնի մարաթոնը չի կայանա

Սեպտեմբերի 27 –ին Բեռլինում նշանակված հայտնի մարաթոնը չի կայանա։ Բանն այն է , որ քաղաքային իշխանությունները մինչև հոկտեմբերի 24 –ը արգելել են բազմամարդ հավաքույթները։ Բեռլինյան մարաթոնում 2018թ․ գրանցվել է համաշխարհային ռեկորդ։ Այն սահմանել է քենիացի Էլիուդ Կիպչոգեն՝ 2 ժամ 1 րոպե 39 վրկ․։ Անցյալ տարի այդ ցուցանիշին գրեթե մոտեցել է Եթովպիայի վազքի լեգենդ Քենենիս Բեկելեն, որն ընդամենը 2 վայրկյանով է հետ մնացել ռեկորդակրից ՝ 2:01:41: Համաշխարհային համաճարակի պատճառով արդեն հետաձգվել են Լոնդոնի և Բոստոնի մարաթոնները։ Բեռլինում անցկացվող միջոցառումը աշնանային առաջին վազքարշավն է` Չիկագոյի և Նյու Յորքի մրցումներից առաջ։ Անցյալ տարի այդ մարաթոնին մասնակցել են 62 հազար 444 վազորդներ։

Նմանատիպ նյութեր