211652_close_icon
views-count3908 դիտում article-date 15:57 23-04-2020

Օպերային թատրոնն ապրիլի 23-24-ին առցանց կներկայացնի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ապրիլի 23-24-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հանդես կգա հիշատակի և ոգեկոչման միջոցառումներով: Ապրիլի 23-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի Է. Հովհաննիսյանի «Անտունի» բալետ-օրատորիան, ապրիլի 24-ին ամբողջ օրվա ընթացքում կներկայացվեն թատրոնի արտիստների կատարումները #Մնա´Տանը նախաձեռնության շրջանակում։ Թատրոնն առցանց հարթակներում կհնչեցնի կոմիտասյան երգեր, կներկայացվեն հատվածներ Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից։ Ապրիլի 24-ին՝ ժամը 20։00-ին, Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի «Ահեղ դատաստան» բեմադրությամբ, որն ուղեկցվում է Միքելանջելոյի՝ Սիքստինյան կապելլայի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:

Նմանատիպ նյութեր