7032 դիտում
09:13 23-04-2020
Գեղարքունիքում թեստավորում չի արվել. բժշկուհին ահազանգում է, մարզպետը՝ պարզաբանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող և վարակված բժիշկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու: Եվ ինքը ոչ թե առաջին վարակակիրն է, այլ առաջին թեստավորվածը: Եվ պնդեց, որ վարակվել է իր պացիենտներից, այլ ոչ թե ինքն է վարակակիր եղել և վարակել:
Ինչո՞ւ ջերմող, թոքաբորբով մարդիկ չեն թեստավորվել. հետաքրքրվեցինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից: «Մինչև առաջին պացիենտի դրական պատախանը, մենք գանգատներ ունեցող ավելի քան 40 հոգու թեստավորել ենք, դա եղել է շարունակական պրոցես։ Չի եղել որևէ մարդ, ով ախտանշան ունենա և չթեստավորվի, միշտ էլ բավարար քանակի թեստեր եղել են և ըստ բժշկական ցուցումների՝ կատարվել են թեստավորումներ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց մարզպետը: Սակայն բժիշկը շարունակում է պնդել, որ իր հետ նույն սենյակում աշխատած, իսկ տանը նույն սենյակում քնող մարդիկ վարակակիր չեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4112 դիտում
17:25 10-04-2020
Հայաստանում արվել է ընդհանուր 6500 թեստավորում. օրական թեստերի թիվը կավելանա
1317 դիտում
12:25 08-06-2021
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք. Արվել է 50 թեստավորում
10554 դիտում
09:25 21-05-2020
Ֆրանսիացի գիտնականները ահազանգում են՝ պետք է COVID-19-ի զանգվածային թեստավորում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»