«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր՝ նոյեմբերի 20-ին՝ 19:00-22:00-ը կիրականացվի միջոցառում՝ կապույտ լուսային էֆեկտներով։ Պահպանության ծառայության ՊՈԱԿ-ը հայտնում է, որ միջոցառումը նվիրված է Երեխաների համաշխարհային օրվան, նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել երեխաների իրավունքների հետ կապված արդիական խնդիրների վրա։
Միջոցառումը կազմակերպում է UNICEF-ի հայաստանյան գրասենյակը։