211652_close_icon
views-count702 դիտում article-date 15:06 21-04-2020

Ճապոնիայի կառավարությունը չի հաստատում լրացուցիչ ծախսերը հոգալու մասին համաձայնագիրը

Ճապոնիայի կառավարությունը չի հաստատում ՄՕԿ - ի հետ կնքած օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը հոգալու մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան: << Նման համաձայնագիր գոյություն չունի: Ինչ վերաբերում է լրացուցիչ ծախսերին, ասեմ ,որ ապրիլի 16-ին, կազմկոմիտեի և ՄՕԿ-ի միջև բանակցությունների ընթացքում մենք հաստատեցինք, որ օլիմպիական խաղերի հետաձգման հետևանքները, ներառյալ ֆինանսական ծախսերը, մեր ընդհանուր խնդիրն է: Մենք պայմանավորվեցինք անցկացնել անհրաժեշտ ուսումնասիրություն , գնահատել և քննարկել հարցը > , - ասել նա: ՄՕԿ-ը երկար ժամանակ չէր համաձայնում հետաձգել օլիմպիական խաղերը և ֆինանսական կորուստներ կրել: Ամենամեծ վնասը պատճառվել է Ճապոնիային, որն արդեն նախապատրաստության համար ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար ։ Փորձագետների գնահատմամբ խաղերի տեղափոխումը գովազդատուների համար կարող է արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար: Ազգային օլիմպիական կոմիտեների և մասնակիցների կրած կորուստները դեռ պետք է հաշվարկվեն:

Նմանատիպ նյութեր