211652_close_icon
views-count625 դիտում article-date 18:30 21-04-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 20-ին, ժամը 18.55-ին, Երևանի Արգիշտիի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 09.05-ին, Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 34-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի պարսպին, այնուհետև գազատար խողովակներին և էլեկտրասյանը. «Մերսեդես Բենցի» 39-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Սևանի քաղաքային զբոսայգում բախվել է պատին. պատի վրա նստած 37-ամյա քաղաքացին ընկել է և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի դաշտամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորակում. 69-ամյա վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել շտապօգնության խմբի կողմից: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ-16 միջպետական ճանապարհի 46-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշին. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր