3053 դիտում
12:52 21-04-2020
1 ամսում Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի
Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։
«[url=https://armenpress.am/arm/news/1012884.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
«Մարտի 14-ից Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։ Աշխարհագրությունը բավական լայն է»,- ասաց փոխնախարարը։
Ադոնցը նշեց, որ լինում են դեպքեր, երբ հայրենիք վերադառնալու գործընթացը ձգձգվում է, սակայն դա տեղի է ունենում օբյեկտիվ պատճառներով։ Փոխնախարարը արտերկրում գտնվող քաղաքացիներին հորդորեց հայրենիք վերադառնալու համար կապ հաստատել ՀՀ դեսպանությունների ու հյուպատոսությունների հետ։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Նմանատիպ նյութեր
2236 դիտում
12:09 24-03-2017
Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի
27853 դիտում
10:11 07-07-2017
Այս տարվա առաջին վեց ամսում Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 7543 ուղևոր. «Ժողովուրդ»
4915 դիտում
09:13 02-04-2016
Հայաստանից հեռացել և չի վերադարձել 47 հազար 600 ՀՀ քաղաքացի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
820 դիտում
22:56 07-05-2024
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Փաշինյանին. yerevan.today
523 դիտում
22:38 07-05-2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ