Հայաստանում շրջանների զգալի մասում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ
Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այս մասին տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0209768001587202490163435.jpg[/img]
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 19-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0594112001587202507906747.jpg[/img]