Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5106-ի
Ուկրաինայում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը հասել է 5106-ի։ Միայն վերջին օրերին վարակակիրների թիվն ավելացել է 444-ով։
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Gazeta.ru-ն։
Վիրուսի հետևանքով մահացել է 133 մարդ, ապաքինվել է 275-ը։
Հիշեցնենք, որ ողջ աշխարհում վարակվածների թիվը գերզանցել է 2 միլիոնը։