Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / և << Տոկիո 2020 >> կազմկոմիտեի աշխատանքային խմբերը կանդրադառնան 2021 թ․ Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվելիք ամառային խաղերի ճանապարհային քարտեզին։ Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակոնֆերանսի ընթացքում։
Ճապոնական կողմը ծրագրել է պահպանել եղած տարբերակը:Հատուկ ուշադրության կհրավիրվի այն մրցումների անցկացման վայրերին ու ժամանակացույցին, որոնք ի սկզբանե համաձայնեցված են եղել շահագրգիռ կողմերի հետ:
Հիմք ընդունելով առկա օլիմպիական օրակարգը, կողմերը կուսումնասիրեն հետաձգման արդյունքում առաջացած ծախսերը մեղմելու հնարավոր տարբերակները:
Խաղերը հետաձգելու որոշման արդյունքում հստակեցվում են ծրագրերը։
Մարտի 26-ին, ՄՕԿ –ում ստեղծվել է << Նոր մեկնարկ >> անվանումով աշխատանքային խումբ, որը պետք է հաղթահարի աննախադեպ խնդիրները:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Տոկիո-2020. Ճապոնական կողմը ծրագրել է պահպանել եղած տարբերակը
2020.04.17 17:32


Twitter
Вконтакте
Одноклассники
