211652_close_icon
views-count11369 դիտում article-date 11:55 17-04-2020

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ, ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։ Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։ Առողջ եղե՛ք»,- գրել է Սանոսյանը։

Նմանատիպ նյութեր